211652_close_icon
views-count17881 դիտում article-date 09:01 24-05-2019

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի միջոցառման նպատակն էր ծրագրավորումը և թվային տեխնոլոգիաները դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 23-ին,Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի միջոցառման նպատակն էր ծրագրավորումը և թվային տեխնոլոգիաները դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար: Ծրագրավորման խմբակի սաները տնօրինությանն ու ծնողներին ներկայացրեցին իրենց հետաքրքիր աշխատանքները: Տեղի ունեցավ մրցույթ, որի արդյունքում ամենից ակտիվները ստացան հուշանվերներ: Միջոցառումն ավարտվեց վկայականների հանձմամբ: Տնօրեն Գարեգին Քարհանյանը շնորհակալություն հայտնեց խմբակավար Լուսինե Պետրոսյանին, թվով 45 սաներին ճիշտ ուղու վրա հասցնելու համար: Խմբակավար Լ. Պետրոսյանն էլ շնորհավորեց աշակերտներին իրենց լավ աշխատանքի համար և խրախուսեց շարունակել ծրագրավորման դասերը, որի իմացությունը նրանց համար կբացի բազմաթիվ կրթական և մասնագիտական դռներ: Լ.Պետրոսյանի խոսքով այս ամենը շարունակական բնույթ է կրելու: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ծնողները շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրեն Գ. Քարհանյանին, խմբակավար Լ. Պետրոսյանին իրենց երեխաներին հրաշալի հնարավորություն ընձեռելու և օգտակար աշխատանք կատարելու համար: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր