211652_close_icon
views-count3343 դիտում article-date 22:29 23-05-2019

«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ». Գեղամ Մանուկյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/05/23/1045199/?fbclid=IwAR08zej_6rzmgG4xC_ImYghwjhdMhZZpQQ_LJ_jIc5RIMANy7OQL3gH1g1U]Aravot.am[/url]-ը գրում է. Ազատության հրապարակում, ՀՅԴ-ի այսօր հրավիրած հանրահավաքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հիշեց իշխող ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, որ թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է մեր ժողովրդի համար, քան Արցախյան ազատագրական պայքարը: Այս համատեքստում, նա անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ֆեյսբուքյան այն գրառմանը, որ եթե կան ուժեր, որոնք Արցախը փորձում են հակահեղափոխության հարթակի վերածել, ապա արցախցիներն այն հեղափոխության հարթակի կվերածեն: «Ի՞նչ հեղափոխություն, երբ որ Արցախում հեղափոխություն վաղուց՝ 1988-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»: Գեղամ Մանուկյանին դու չի գալիս նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի որոշումը: Ըստ նրա, ամբողջ բանակին, բանակի հրամանատարությանն ուզում են տանել քավարան՝ ապրիլյանի հետաքննություն անվան տակ. «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի արեք: Մի′ արեք, ձեզ չեն ներելու»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/05/23/1045199/?fbclid=IwAR08zej_6rzmgG4xC_ImYghwjhdMhZZpQQ_LJ_jIc5RIMANy7OQL3gH1g1U]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր