211652_close_icon
views-count1908 դիտում article-date 22:28 23-05-2019

Պետնախարարը հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների` Արցախում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Արցախի հավաքականի և մարզչական կազմի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 23-ին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ միասին Շուշիում հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA)` Արցախում հունիսի 1-9-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գաբրիելյանի, հավաքականի մարզիկների, ինչպես նաև մարզչական կազմի պատասխանատուների հետ։ Ջերմ միջավայրում ներկաներին ողջունելուց հետո պետական նախարարն ասել է. «Կարծում եմ՝ կարիք չկա ևս մեկ անգամ նշելու, թե աշխարհում ինչպիսի զանգվածային տարածում ունի ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Նման կարգի առաջնություն Արցախում առաջին անգամ կազմակերպելը ինքնանպատակ չէր, այլ գիտակցված քայլ՝ հստակ գիտկացումով, որ սա ևս մեկ լավ առիթ է աշխարհին ապացուցելու, որ բացի մնացած ենթակառուցվածքներից՝ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում նաև մարզական կյանքում և որպես հանրապետություն՝ պատրաստ ենք հավուր պատշաճի հյուրընկալել մասնակից երկրներին և երկրպագուներին: Շատ կուզենայի, որ այն տրամադրվածությունը, որը ես հիմա նկատում եմ ձեզ մոտ, պահպանեք նաև մարզադաշտում՝ վստահ լինելով, որ համայն հայությունը թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես լինելու է ձեր կողքին, և դուք՝ որպես գլխավոր դերակատարներ, առաջնության ընթացքում դիտարժան խաղով եք հանդես գալու»։ Խոսելով առաջնության կազմակերպչատեխնիկական հարցերի մասին՝ Ն. Աղաբալյանը կարևորել է իրականացված մեծածավալ աշխատանքները, որպես ձեռքբերում մատնանշել հանրապետության չորս մարզադաշտերը, որոնք արդեն իսկ պատրաստ են դիմավորելու մարզիկներին և ֆուտբոլասեր հյուրերին: «Համոզված եմ, որ հանրային բարձր աջակցության շնորհիվ դուք հպարտության պահեր կպարգևեք մեզ, որովհետև նորանոր հաղթանակների կարիք մենք միշտ ունենք»,- նշել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր