1487 դիտում
20:50 23-05-2019
Գունար Հալլե․ Երևանում ֆանտաստիկ մրցաշար է լինելու
Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլ հասնելու համար Նորվեգիայի ընտրանին բավական հետաքրքիր ճանապարհ է անցել։ Որակավորման 2-րդ փուլում Գունար Հալլեի սաներն իրենցից հետ են թողել մեծանուն հավաքականների՝ Գերմանիային, Խորվաթիային, Հունգարիային։ Նորվեգացիները չեն պատրաստվում հրաժարվել հետագա հավակնություններից՝ առավել ևս, որ եզրափակիչ փուլում խաղալու փորձ ունեն։
[b]- Որակավորման էլիտ փուլում ընդգրկվել էիք Գերմանիայի ընտրանու հետ։ Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այսպիսի դժվար արգելք։
[/b]
- Խաղի լավ ծրագիր և ճիշտ վերաբերմունք ունեինք։ Գիտենք մեր ուժեղ կողմերը և թե ինչպես կարելի է միասնաբար հաղթել։ Բնականաբար, գիտեինք նաև, թե ինչպես է խաղում և ինչպիսի ուժեղ կողմեր ունի Գերմանիան։ Լավ նախապատրաստվեցինք։ Բոլորը հավատում էին, որ ամբողջ ճանապարհը կարող ենք անցնել որպես ուժեղ կոլեկտիվ։
[b]- Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը, նույն թվում՝ Նորվեգիան, երբևէ չեն հաղթել առաջնությունում։ Այս անգամ ինչպիսի՞ սպասելիքներ ունեք։
[/b]
- Գիտենք, որ եզրափակիչ փուլում մեծ մրցակցություն կա։ Ուրախ ենք, որ 2-րդ տարին անընդմեջ եզրափակիչ փուլում ենք խաղալու։ Կարծում ենք, որ դեռ կարող ենք լավ խաղալ և որակյալ հանդիպումներ անցկացնել նաև եզրափակիչ փուլում։
[b]- Ձեր դիտարկմամբ՝ ովքե՞ր են չեմպիոնի կոչման հավակնորդները։
[/b]
- Շատ դժվար է ասել, թե թիմերից որևիցե մեկը չեմպիոնի կոչման ակնհայտ հավակնորդ է։ Լավ խաղալու համար բոլոր թիմերն էլ ունեն որակական բավական հատկանիշներ։ Շատ լավ խաղեր են սպասվում։
[b]- Ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի, մշակույթի և պատմության մասին։
[/b]
- Գիտենք, որ հայկական ֆուտբոլը զարգանում է, արտերկրում հայ լավ ֆուտբոլիստներ կան՝ ի դեմս ամենահայտնի Հենրիխ Մխիթարյանի։ Շատ ենք սպասում՝ ծանոթանալու հայկական մշակույթին և հին մեծ պատմությանը Հայաստանում և մասնավորապես` Երևանում։ Վստահ եմ՝ ֆանտաստիկ մրցաշար է լինելու, հաջողություն եմ մաղթում։
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
14:37 26-04-2019
Օլե-Գունար Սուլշեր. Կարծում եմ, Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», նա ֆանտաստիկ է
923 դիտում
22:34 14-05-2015
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Գերմանիայի Հալլե քաղաքում
1695 դիտում
20:10 27-09-2016
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում
Այս բաժնից
889 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
868 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1111 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող