211652_close_icon
views-count1272 դիտում article-date 21:16 23-05-2019

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտ­րու­թյամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հա­ջո­ղու­թյուններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնոր­դելու ճանապարհին։ Մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ամուր բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կայուն զարգա­ցում է ապրել: Ուրախությամբ պետք է նշեմ առևտրի, զբոսաշրջության և կրթու­թյան ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությունը: Վերջերս մեր երկրները նախաձեռնեցին նաև փոխգործակցություն ռազմատեխնիկական բնա­գավառում, ինչը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացումն ամուր հիմք կծառայի՝ բացահայտելու նոր փոխշահավետ հեռանկարներ և համա­գոր­ծակցության խոստումնալից ուղիներ։ Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաս­տանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»։

Նմանատիպ նյութեր