2858 դիտում
22:56 23-05-2019
Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը ներկայացրել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ: «Իմ աղջկան» վերնագիրը կրող երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Նշենք, որ ստեղծագործության բառերի հեղինակը հենց Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Ավո Հարությունյանը:
Հավելենք, որ նոր երգը կներկայացվի նաև հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կայանալիք Ձախ Հարութի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգին:
Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ:
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40591 դիտում
22:38 16-06-2015
Սիրված երգիչ Ձախ Հարութը ժամանեց Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
14922 դիտում
20:52 13-05-2019
Ձախ Հարութը կներկայանա «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագրով բացառիկ համերգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը