211652_close_icon
views-count1007 դիտում article-date 19:16 23-05-2019

Տեղի կունենա հանդիպում լրագրող, արձակագիր, «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ Վասակ Դարբինյանի հետ

«Բուկինիստ» ընկերությունը մայիսի 24-ին, ժամը՝ 18:00 հրավիրում է «Բուկինիստ» գրախանութ-սրճարան (Մաշոցի 20)՝ ներկա գտնվելու լրագրող, արձակագիր «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ Վասակ Դարբինյանի հետ հանդիպում-քննարկմանը: Առիթը նրա նոր գիրքն է՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի»: Հեղինակը 28 զրուցակիցների միջոցով՝ գրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի ամենավառ ու քննարկվող անհատներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին: Ըստ Վասակ Դարբինյանի, «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի նպատակը Վանո Սիրադեղյանին գովերգելը չէ, ավելին՝ ասում է, որ իր զրուցակիցներին նույնիսկ դրդել է անողոքաբար բացահայտել գրքի գլխավոր հերոսի նաև բացասական կողմերը: Հեղինակի բուն նպատակը առավել ընդգրկուն է՝ Վանո Սիրադեղյանի մասին զրույցների միջոցով ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի անուցուդարձն ու տրամադրությունները: Հանդիպում-քննարկմանը ներկա են լինելու նաև Վասակ Դարբինյանի զրուցակիցները: [b]«Բուկինիստ» ընկերություն[/b]

Նմանատիպ նյութեր