211652_close_icon
views-count1516 դիտում article-date 20:52 23-05-2019

Վարսահարդարը գողացել է ոսկյա զարդեր. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել 60-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ իր բնակարանից ոսկեղեն են գողացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլ ամսվա կեսերին 1987 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, որպես վարսահարդար գտնվելով բնակարանի ննջասենյակում և օգտվելով տանտիրուհու անուշադրությունից՝ գողացել է ոսկյա զարդեր: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր