211652_close_icon
views-count777 դիտում article-date 20:28 23-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 22-ից 23-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման 3, սպանության սպառնալիքի 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր