211652_close_icon
views-count1725 դիտում article-date 16:43 23-05-2019

Առաջիկայում ստվերից դուրս կբերվեն և կստեղծվեն ևս 51 հազար նոր աշխատատեղեր․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ստվերից դուրս բերված և նոր բացված 51 հազար նոր աշխատատեղերին առաջիկայում կավելանան ևս 51 հազարը: «Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այդ 51 հազարի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղերն են, մնացածը՝ ստվերից դուրս եկածները: Երկուսն էլ լավ է. և ստվերից դուրս եկածն է շատ պոզիտիվ, և նոր ստեղծվածը: Մեր կանխավարկածն այն չէ, որ ստվերում այլևս աշխատատեղ չկա: Հույս ունենք, որ ստվերից դուրս գալու գործընթացը զուգահեռ տեղի կունենա»,- անդրադառնալով աշխատատեղերի հարցին՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր