211652_close_icon
views-count14193 դիտում article-date 10:46 23-05-2019

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստի-կանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանը օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ազատվել էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր