ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:
Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու, և Գ. Հարությունյանն առաջիններից մեկն է լինելու, որ թողնելու է պաշտոնը: Տեսակետ կա՝ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից, և հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող Հարությունյանը:
Բացի այդ, նա համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը, քանի որ ժամանակին նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները:
Նկատենք, որ Հարությունյանի պաշտոնավարման օրինականությունը շատ է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու օրենսդրական սահմանափակումները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից ասացին. «Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]