211652_close_icon
views-count4713 դիտում article-date 22:28 22-05-2019

Աշակերտ-«հրշեջ». Ով լիներ իմ փոխարեն, հաստատ օգնության կհասներ. 911tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://911tert.am/2019/05/22/%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF-%D5%B0%D6%80%D5%B7%D5%A5%D5%BB-%D5%B8%D5%BE-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B4-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1/?fbclid=IwAR0Y_fz5GQ7cpaeE1gn-HXntRt2kX-a7gZxRgDcmMQr_hbyMgvLh8EoHhk8]911tert.am[/url]-ը գրում է. Մարտի 27-ին Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում լվացքի հրդեհը մարելու եւ մինչեւ փրկարարների ժամանելը կրակի տարածումը կանխելու համար, ԱԻ նախարարի հրամանով պատվոգրերի են արժանացել Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի աշակերտներ Գագիկ Հովակիմյանն ու Նարեկ Խաչատրյանը։ Պատվոգրերի հանձնման արարողությանը ներկա են եղել Երեւանի փրկարարական վարչության պետ տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Զավեն Մելքոնյանը, Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյանը, Էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հարությունյանը եւ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյանը։ 9-րդ դասարանցի 14-ամյա Գագիկը պատմում է՝ դպրոցից տուն վերադառնալիս ընկերոջ հետ ծուխ են նկատել, մոտենալով հասկացել, որ լվացքի պարան է բռնկվել։ Տղաները փորձել են հրդեհը մարել անմիջապես տուժողի բնակարանից, որում միայն անչափահաս երեխա է եղել։ Ջրով հրդեհաշիջելու ապարդյուն փորձերից հետո Գագիկը ձեռքերով պոկել է լվացքը եւ նետել գետնին։ Հաջողվել է փրկել պարանին կախված գորգը։ Նախնական վարկածով՝ հրդեհն առաջացել էր ծխախոտի մնացուկից։ «Ով լիներ իմ փոխարեն, հաստատ օգնության կհասներ»,- համեստորեն նշում է աշակերտը եւ հավելում՝ բարեբախտաբար վնասվածքներ չի ստացել։ Գագիկը հրդեհաշիջման հմտություններին ծանոթ էր «Ռազմագիտություն» առարկայից։ Զբաղվում է բասկետբոլով եւ ուժային ըմբշամարտով, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան է։ Արդեն մասնագիտական ընտրություն է կայացրել` բժիշկ է դառնալու։ Մանրամասներն՝ [url=https://911tert.am/2019/05/22/%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF-%D5%B0%D6%80%D5%B7%D5%A5%D5%BB-%D5%B8%D5%BE-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B4-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1/?fbclid=IwAR0Y_fz5GQ7cpaeE1gn-HXntRt2kX-a7gZxRgDcmMQr_hbyMgvLh8EoHhk8]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/28/1120883/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել. որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա եղած լվացքը վառվում է: Մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այդ պահին նշված վայրով անցնող, նույն շենքի բնակիչներ, 14-ամյա Գագիկ Հովակիմյանը նկատել էր կրակը և, թողնելով 7-ամյա քրոջը՝ Վիկտորիային, բարձրացել նշված բնակարան, մտել պատշգամբ և նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: Արդեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հարևաններին ասել էին, որ իրենք էլ անելիք չունեն, քանի որ 14-ամյա տղան հրշեջին վայել կանխել է կրակի տարածումն, ապա մարել այն: Պարզվել էր, որ այրվել է նշված շենքի թիվ 68 բնակարանի բնակիչ Նարինե Հովաննիսյանին պատկանող լվացքը, մասամբ էլ թիվ 71 բնակարանի բնակչի պարանը, քանի որ 3-րդ հարկի կրակը ընկել է ներքևի հարևանի լվացքի վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր