211652_close_icon
views-count1536 դիտում article-date 20:48 22-05-2019

Դորտմունդի «Բորուսիան» այսօր ձեռք բերեց Յուլիան Բրանդտին և Էդեն Ազարի եղբորը

Դորտմունդի «Բորուսիան» այսօր միանգամից երկու խոշոր տրանսֆեր է իրականացրել: Նախ, դորտմունդցիները ձեռք են բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարին: Բելգիայի հավաքականի խաղացողը «Բորուսիայի» հետ 5-ամյա պայմանագիրը է կնքել: Ազարի համար «Դորտմունդը» «Մյոնխենգլադբախին» կվճարի 25 մլն եվրո՝ գումարած տարբեր կարգի պարգևավճարներ: «Չելսիի» առաջատար Էդեն Ազարի եղբայրը՝ Տորգանը, «Մյոնխենգլադբախի» կազմում անցած մրցաշրջանում Բունդեսլիգայի 33 խաղում դարձել էր 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Մի փոքր ուշ «Բորուսիան» հայտարարեց նաև «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտի տրանսֆերի մասին: Նրա հետ նույնպես 5-ամյա պայմանագիր է կնքվել, ինչպես նաև՝ վճարվել 25 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր