211652_close_icon
views-count1495 դիտում article-date 20:52 22-05-2019

Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ սույն թվականի մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից: Նշվում է նաև, որ ժողովը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել փակել դատարանների ելքը: Ապա ուղերձով էր հանդես եկել՝ հայտարարելով դատական ոլորտում հեղափոխության անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր