211652_close_icon
views-count3556 դիտում article-date 20:16 22-05-2019

ՀՔԱՎ։ Ջ․ Ղուկասյանի մահվան գործով դատախազը դատարանում սխալ տեղեկատվություն է տվել

Գյումրիում մահացած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ․ մարտի 27-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ՌԴ օրենսդրության որ դրույթին է հակասում Ջ․ Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Ա․ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, և ստացել են հարցի պատասխանը չպարունակող գրություն։ Անդրեյ Ռազգիլդեևին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքից ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ քննչական մարմնից ու դատախազությունից մերժումներ ստանալուց հետո Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դատարանում բողոքարկել էին որոշումն ու կրկին մերժում ստացել։ Քննչական մարմինն ու դատախազությունը Ա․ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելն անհնար էին համարել, քանի որ ըստ նրանց՝ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը։ Այս համատեքստում նրանք վկայակոչել էին «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «նման դեպքերում ՀՀ իրավասու մարմինները գործողություններ են իրականացնում ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցին, թե ՌԴ օրենսդրության որ դրույթին է հակասում, դատարանում բողոքի քննության ժամանակ Շիրակի մարզի դատախազության ներկայացուցիչ Միհրան Մարտիրոսյանը հայտնել էր, որ այդ տեղեկատվությունը կարող են ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Այդ նպատակով էլ 2019թ․ մարտի 27-ին Ա․ Սաքունցը, Ա․ Զալյանն ու Հ․ Հակոբյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունը 2019թ․ մայիսի 2-ին թվագրված գրությամբ նախ մանրամասն ներկայացրել է Ա․ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունների ընթացքն ու դրանց մերժումները, ապա տեղեկացրել է, որ դատարանի որոշմանը համաձայն չլինելու դեպքում կարող են այն բողոքարկել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում։ Ինչպես երևում է Դատախազության պատասխանից, տուժող կողմի հարցերին պատասխան չի տրվել՝ ի հակառակ Դատախազության ներկայացուցիչ Միհրան Մարտիրոսյանի պնդումների։ Հիշեցնենք, որ 2019թ․ մարտի 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վ. Միսակյանի նախագահությամբ, մերժեց բողոքը, բայց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները որոշում կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց միայն ստացան որոշումը և 2019թ․ ապրիլի 30-ին հնարավորություն ունեցան բողոքարկելու։ Դատախազ Միհրան Մարտիրոսյանի հայտարարության ձայնագրությունը՝[url=https://drive.google.com/file/d/1Eqr86ymQ1-C7krrKxDFpR0l0MYacjT8p/view] ԱՅՍՏԵՂ[/url]

Նմանատիպ նյութեր