211652_close_icon
views-count1506 դիտում article-date 23:26 22-05-2019

Ոստիկանները խարդախության համար հետախուզվողին հայտնաբերեցին Աբովյանում

Մայիսի 21-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Աբովյանի քաղաքում հայտնաբերվել և ժամը 12.30-ին ոստիկանության Արարատի բաժին է բերման ենթարկվել 38-ամյա Վահրամ Դումանյանը, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր