211652_close_icon
views-count4003 դիտում article-date 23:04 22-05-2019

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ և շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը և յուրացրել ստացված մետաղյա խողովակները: Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար: Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր