211652_close_icon
views-count829 դիտում article-date 18:13 22-05-2019

Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին առնչվող հարցեր

Մայիսի 22-ին տեղի ունեցավ նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը, նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, աջակցության գործիքներին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմաննառնչվող հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր