211652_close_icon
views-count1614 դիտում article-date 11:13 22-05-2019

ՔՊ-ական պատգամավորը հիմա էլ թիկնապահնե՞ր է պահում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են: Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով և թիկնապահի կեցվածքով 2-3 անձ: Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաև Երևանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, և երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր