211652_close_icon
views-count893 դիտում article-date 10:33 22-05-2019

Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկ է ներկայացվել քաղաքապետարան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանին որոշման նա­խագիծ է մշակել՝ հանրային քննար­կումներ կազմակերպելու մասին: Թե­ման՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող հանրապե­տության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակո­չելն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետարան է ներկայացվել առաջարկություն՝ նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նախա­գահը և իր աշխատակազմը մարտի 1-ից Մաշտոցի պողոտա 47 հասցեից տե­ղափոխվել են վերը նշված հասցեում գտնվող նախագահական նստավայր: Պարզվում է՝ ՀՀ նախագահի աշխատա­կազմը ծրագրում է այդ հասցեում գտն­վող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդես­ներ, շնորհանդեսներ և այլն»,-գրում է թերթը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր