211652_close_icon
views-count48979 դիտում article-date 19:30 21-05-2019

Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցի հանրակացարանի բնակիչներն այս անգամ ուզում են հավատալ, որ նոր թաղապետը նախորդ թաղապետերի նման չի ստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցի հանրակացարանի նկուղը տարիներ շարունակ կոյուղաջրով է լցված: Ջերմաստիճանի տաքանալու հետ գարշահոտը փողոցով մեկ տարածվում է, լցվում մարդկանց տները: Շաբաթվա մեջ առնվազն մեկ անգամ կեղտաջուրը մաքրում են, բայց դրանով խնդիրը չի լուծվում: Այս շենքում պատուհանները մշտապես փակում են ոչ միայն գարշահոտից գոնե ինչ-որ չափով փրկվելու համար, այլեւ տարատեսակ միջատներից պաշտպանվելու նպատակով: Սակայն չի ստացվում: Բնակիչներից մեկը ցույց է տալիս մոծակի խայթոցի հետեւանքը: Հանրակացարանի բնակիչներին նաեւ շենքի ամրության հարցն է մտահոգում: Ասում են, մշտապես ջրով լի նկուղը քայքայում է շենքի հիմքը: Խնդիրը լուծելու համար տարիներ շարունակ դիմել են բոլոր հնարավոր մարմիններին՝ համատիրություն, վարչական շրջանի աշխատակազմ, քաղաքապետարան: Խնդիրը հիմնովին լուծելու հույսը մեկ տարի առաջ արթնացել է, երբ շենքում փոխքաղաքապետ Կամո Արեյանն է եղել: Այսօր շենքում էին համատիրության ղեկավարն ու վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Երկուսն էլ վստահեցրեցին՝ նախահաշվին արդեն հաստատվել է, վարչական շրջանի ղեկավարը հաստատել է: Համատիրության ղեկավարն ասաց, ինքը նոր է նշանակվել՝ նոյեմբերին: Առաջին իսկ օրվանից այս շենքի նկուղի հարցով է զբաղվել: Բնակիչները, սակայն այլեւս խոստումների չեն հավատում: Պահանջում են գործն օր առաջ սկսել: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը շեշտեց, ոչ թե խոստանում են, որ կանեն, այլ արդեն հաստատված նախագիծ ունեն: Խնդիրն առաջիկա օրերին անպայման կլուծեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր