211652_close_icon
views-count1073 դիտում article-date 23:16 21-05-2019

Արցախին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Բերնաու քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 20-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավոր Պետեր Ֆիդան (Péter Vida), ով միաժամանակ նաև Բարնիմ մարզի միգրացիոն հարցերի խորհրդի նախագահն է, նախաձեռնել էր իր ընտրատարածքում՝ Բերնաու քաղաքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջոցառում: Միջոցառման ընթացքում Պետեր Ֆիդան հանդես եկավ բանախոսությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պատգամավորը ներկայացրեց իր կատարած ճամփորդությունից լուսանկարներ, Արցախի զբոսաշրջության լայն հնարավորությունները, հարուստ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի ներկայիս փուլի մասին խոսեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը ներկա էին Բրանդենբուրգ երկրամասի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր