211652_close_icon
views-count845 դիտում article-date 16:58 21-05-2019

ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հայտարարության նախագիծը

«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։ Այն վերնագրված է. «ԱԺ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերն արգելափակելու եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը եւ հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության եւ Իրավունքի գերակայության սկզբունքները»:

Նմանատիպ նյութեր