211652_close_icon
views-count3674 դիտում article-date 16:15 21-05-2019

Հենրիխ Մխիթարյան. Ցավալի է, բայց մենք ծանր որոշում կայացրինք

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է Բաքվում: «Քննարկելով բոլոր հնարավոր տարբերակները, մենք ստիպված էինք մեր համար ծանր որոշում կայացնել. թիմի հետ չմեկնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Նման հանդիպումները խաղացողների մոտ հաճախ չեն լինում, և ես պետք է խոստովանեմ, որ դրանք բաց թողնելը չափազանց ցավալի է: Թիմակիցներին աջակցելու եմ տնից: Գավաթը բերեք», գրել է հայ ֆուտբոլիստը իր [url=https://www.instagram.com/p/BxuLKstIS_I/?utm_source=ig_embed]ինստագրամում[/url]՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա Եվրոպայի լիգայի Գավաթով է, որը նվաճել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Նմանատիպ նյութեր