211652_close_icon
views-count4156 դիտում article-date 16:19 21-05-2019

Ինձ չեն քաշքշել, ոչ էլ հայհոյանքներ են հնչեցրել. Արթուր Իսպիրյանը՝ Կասկադում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին. Tert.am

Ինձ չեն քաշքշել, ոչ էլ հայհոյանքներ են հնչեցրել: Անդրադառնալով Կասկադում երեկ իր հետ տեղի ունեցած միջադեպին՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/21/artur-ispiryan/3004568?fbclid=IwAR0BsuWUSKOQsIp0zL_YJq5pmQ_gZMbLvkP7ucA2ubTYKaZ1Itz6SrofXZs]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը։ «Իմ երեխաների հետ նստած էի, իրենք մոտեցան և ասացին՝ «բախտդ բերեց՝ էսօր էրեխեքի հետ ես»: Նման արտահայտություն թույլ տվեցին: Միայն դա չէր, մի քանի նմանատիպ արտահայտություններ արեցին»,- հայտնեց նա: Հարցին՝ ովքե՞ր են եղել իր վրա հարձակվողները, Արթուր Իսպիրյանն ասաց՝ այնտեղ տեսախցիկները նկարել են, բոլորն էլ գիտեն՝ ով է. «Արթուր է անունը, ես ազգանունը չգիտեմ։ Իրենց բոլորն էլ ճանաչում են»։ Ավագանու անդամը միջադեպի վերաբերյալ բացատրություն է տվել ոստիկանությունում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/21/artur-ispiryan/3004568?fbclid=IwAR0BsuWUSKOQsIp0zL_YJq5pmQ_gZMbLvkP7ucA2ubTYKaZ1Itz6SrofXZs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր