211652_close_icon
views-count2936 դիտում article-date 14:37 21-05-2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան: Այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այցի ընթացքում լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Քննարկվելու են առաջիկա քայլերն ու ծրագրերը, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել այս պահին»,- ասաց Նաղդալյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Նմանատիպ նյութեր