211652_close_icon
views-count1733 դիտում article-date 13:06 21-05-2019

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող Արտարժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին: Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին հաջորդելու է ԵՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:

Նմանատիպ նյութեր