211652_close_icon
views-count1189 դիտում article-date 12:53 21-05-2019

Նիկոլ Փաշինյանը կարևորեց կառավարության հետ գիտական հանրության մշտական կապը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կառավարության հետ գիտական ու փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության մեջ լինելը: «[url=https://armenpress.am/arm/news/975518.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում: «Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով է կազմակերպվել, այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն գործընթացներում, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կատարվում են: Կառավարությունը չպետք է լինի մեկուսացված, և գիտական ու փորձագիտական հանրության հետ պետք է լինի մշտական հաղորդակցության մեջ: Ես համոզված եմ, որ այս քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն ու ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր