211652_close_icon
views-count1463 դիտում article-date 14:13 21-05-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 25-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 15.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 09.50-ին, Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պեժո» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21154»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 19.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԲՄՎ» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 45-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր