211652_close_icon
views-count2856 դիտում article-date 09:38 21-05-2019

Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանին. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Դատարանների մուտքը փակելու կո­չով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործա­դրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատ­ճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին: Նրա խոս­քով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղ­ղությամբ՝ քաղաքականորեն մոտիվաց­ված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից: «Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հե­ղաշրջման արդյունքում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր