211652_close_icon
views-count2257 դիտում article-date 09:25 21-05-2019

Մարզպետների ընտրության հարցը դարձյալ չի լուծվում . «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նոր նախագիծ: Այս օրենքը գրեթե ոչնչով չի տարբերվում գործողից, որովհետև օրենքով այդպես էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը, և մարզպետին նշանակելու ու ազատելու է կառավարությունը: Մինչդեռ գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում մարզպետները ընտրվում են մարզի բնակիչների ուղիղ ընտրության միջոցով, որովհետև միայն մարզի բնակչության վստահության քվեն ունեցող մարդը կարող է հաշվետու լինել իր ընտրողների և ոչ թե նշանակողների առաջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր