211652_close_icon
views-count16215 դիտում article-date 20:56 20-05-2019

Շնորհակալություն, բժիշկ

Շուկայական հարաբերությունների հարթություն հասած հայ իրականության մեջ մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկների, դժբախտաբար, ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Իսկ երբ հանդիպում ես, ուզում ես ամուր կառչել նրա մարդ ու մասնագետ տեսակին: Այդ բժիշկների շնորհիվ է հնարավորություն տրվում վերարժեվորել կյանքը` իմաստավորել ամեն ապրած ու ապրելիք օրը.. Այս տողերը թերեւս չէին գրվի, եթե ճակատագիրը մեզ չառաջնորդեր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն և չապավինեինք մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված հրաշալի մարդուն` ԲԿ-ի <Սթրես> հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի բժշկուհի, Բ.Գ.Թ., դոցենտ Մարգարիտա Թադևոսյանի օգնությանը։ Իմ խոսքերը կարող են հաստատել այն հիվանդները, ովքեր հույսով ու հավատով են դիմում բժշկուհի Մարգարիտա Թադևոսյանին ու հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով։ Ու այսօր մայրական սրտի անսահման երախտիքով ասում եմ Ձեզ` խորին խոնարհում Ձեզ, սիրելի բժշկուհի: Գիտեմ, որ մանկուց եք երազել բժշկի մասնագիտության մասին, երազել եք ու բժիշկ դառնալուց հետո եք հիշել, որ մանկության տարիներին խաղացել եք բժկուհի տատիկի բժշկական սարքավորումներով: Ձեր ինժեներ հայրը, որը ոլորտում հայտնի մասնագետ էր, Ձեզ`իր նրբակազմ աղջկան զգուշացրել է բժշկի մասնագիտության դժվարությունների մասին,զգուշացրել է, բայց հասկացել, որ դժվարությունները իր զավակին հետ չեն պահի ընտրած մասնագիտությունից, քանի որ նա էլ իր նման կամային ու նպատակասլաց է: Ու հավատացել է: Եվ այդ հավատը այսօր երախտիքի խոսքեր են դարձել Ձեր բազմաթիվ հիվանդների շուրթերին, քանի որ Դուք ունեք աշխատելու Ձեր բանաձևը` կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ: Իսկ եթե կա կարեկցանք, ապա մեծ է բուժման հավանականությունը, իսկ արդյունավետությունը` հաստատուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի Սթրես հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքի վարիչ, Բ.Գ.Դ., պրոֆեսոր Սամվել Սուքիասյանին`մասնագիտական բարձր հմտությունների և պրոֆեսիոնալ աշխատակազմ ունենալու համար: Բուժաշխատողներ, ովքեր իրենց գործի իսկական նվիրյալներն են, բայց առաջին հերթին` կոչումով մարդ. Նաիրա Բայաթյան, Նանա Վարդանյան, բուժքույրեր` Գոհար, Ժենյա, Իրինա… Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն Արթուր Աբգարյանին` փորձառու մասնագետներին և հրաշալի բժիշկներին ըստ արժանվույն գնահատելու համար: Շնորհակալություն Ձեզ, սիրելի բժիշկներ, Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու համար: [b]Նարինե Ավետիսյան[/b]

Նմանատիպ նյութեր