211652_close_icon
views-count2041 դիտում article-date 20:51 20-05-2019

Այն դատավորներն ու դատախազները, ովքեր իրենց գործունեությամբ սատարում են նախագահ Քոչարյանին, նրանք ծառայում են արդարադատությանը. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է. Նիկոլ ջան, բա որ ասում ես՝ պետքա հրապարակենք և հասկանանք, թե ինչ ունեցվածք ունեն դատավորները, բա ինչի՞ չես նույնը հայտարարում դատախազների մասով, թե՞ ով կատարումա քո հակապետական հրամանները, դրանց չես հարցնում՝ ոնց եք հարստացել, իսկ ովքեր հակառակվում են քեզ՝ հարցնում ես... Ես հեռու եմ էն մտքից, որ բոլոր դատավորները սրբեր են, բայց ակնհայտ է, որ դու ոչ թե պայքարում ես կոռուպցիայի, կաշառակերության դեմ, այլ շանտաժով փորձում ես բոլորին ծառայեցնել քո անձնական վրեժխնդրության ու ամեն գնով բռնազավթած իշխանությանը պահելուն, այսինքն, մեծ հաշվով քեզ մեկա՝ ով ինչպես է հարստացել և ինչ ունի, կարևորը քեզ ծառայեն... Եվ մի բան էլ, բոլոր այն դատավորներն ու դատախազները ովքեր իրենց գործունեությամբ սատարում են նախագահ Քոչարյանին, նրանք ծառայում են արդարադատությանը, իսկ ովքեր Նիկոլին են սատարում և պայքարում են նախագահ Քոչարյանի դեմ՝ դառնում են Նիկոլի անձնական և քաղաքական վենդետայի գործիքներ՝ անուղղակի խախտելով Հայաստանի սահմանադրությունն ու օրենքները...

Նմանատիպ նյութեր