21606 դիտում
20:47 20-05-2019
Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի` «Արցախը հանձնելու» հայտարարությանը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/05/20/1044385/?fbclid=IwAR3OmbbUo5pZ9SSm2HGgOUosmVcz1yfUPKyXxu9XVsLWFZkQ4Qd9Etr19qI]Aravot.am[/url]-ը գրում է. Այսօր խորհրդարանում, իշխող կուսակցության «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, տեղի է ունենում փակ հանդիպում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը շատ կարճ պատասխանել է լրագրողների հարցերին, եւ հանդիպումից առաջ, եւ հետո: Նա ասել, որ այս հանդիպումը դեռ Ստեփանակերտի հանդիպման ժամանակ են պայմանավորվել: Նա ասել է, որ «Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար իր եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից երաշխավորագիր ներկայացնելը, հայկական երկու պետությունների միջեւ լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չի հետապնդել:
Հակառակը, Բակո Սահակյանն ասել է, որ եթե լարվածություն առկա էր, ապա այդ քայլը նպատակ էր հետապնդում թուլացնել լարվածությունը: Առհասարակ, Բակո Սահակյանը արհեստական մաս է տեսնում լարվածության մասին խոսակցությունները, իսկ եթե կան նման պահեր, ասաց, որ պարտավոր ենք հաղթահարել դրանք:
Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է, թե`ոչ, հարցին Բակո Սահակյանը չպատասխանեց: Բակո Սահակյանը մանրամասնել է` իրենց ներկայացրած երաշխավորության մեջ հստակ նշված է, որ իրենց քայլը ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելուն միտված չէ. «Դա ընդամենը խափանման միջոցը վերանայելու նպատակ ուներ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը