211652_close_icon
views-count1879 դիտում article-date 20:37 20-05-2019

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ վարչապետը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել գործադրի հերթական նիստից հետո և այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա: Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին:

Նմանատիպ նյութեր