211652_close_icon
views-count5626 դիտում article-date 17:42 20-05-2019

Զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հրամանատարներին զորավարժությունների կազմակերպման և անցկացման մեթոդաբանությունը, զորքերի մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակներն ուսուցանելու, ինչպես նաև գումարտակի ներդաշնակումը կատարելագործելու նպատակով մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվության ծառայությունը: Զորավարժության 1-ին փուլում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ 2-րդ փուլում հրաձգային գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը՝ մինչև հիմնական ուժերի մոտենալը։ Զորավարժության 1-ին փուլում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ 2-րդ փուլում հրաձգային գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը՝ մինչև հիմնական ուժերի մոտենալը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր