211652_close_icon
views-count6178 դիտում article-date 16:17 20-05-2019

Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր, լավ, հետո՞. Շարմազանովը՝ Փաշինյանի ելույթի մասին

Նիկոլ, բա տնտեսական հեղափոխություն էիր անում, ներդրում էիր բերում խորհրդարանը ցրելուց հետո... ժողովուրդը պետք է լավ ապրեր...ու՞ր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, գրել է. «Էլ ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, որ մեղադրես ներդրումների բացակայության համար: Հիմա էլ դատավորներն ու Արցախն են մեղավոր: Լավ հետո՞: Խնդիրը ոչ ՀՀԿ-ի, ոչ դատավորների եւ ոչ էլ ուրիշների մեջ է: Խնդիրը քո եւ քո անբովանդակ կառավարման մեջ է, որը գլորում է Հայոց պետականությունը դեպի անդունդ: Հ.Գ. Ժողովրդի մի հատվածի ծափահարություններով շատ մի ոգեւորվի: Սա էլ կանցնի: Հետո ու՞մ հետ ես կռիվ տալու, ինքդ քո ստվերի հե՞տ»:

Նմանատիպ նյութեր