211652_close_icon
views-count1989 դիտում article-date 16:06 20-05-2019

Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Լա Լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության վերջին տուրում դուբլի հեղինակ դարձավ «Էյբարի» հետ խաղում (2:2): Արգենտինացին 36 գոլով դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ երկրորդ տեղից ռեկորդային 15 գոլի առավելությամբ: Երկրորդ տեղը 21 գոլով կիսեցին Մեսիի թիմակից Լուիս Սուարեսը և «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման: Մեսին գերազանցեց մադրիդյան ակումբի հարձակվող Ուգո Սանչեսի ցուցանիշը, որը 1986/87 մրցաշրջանում 34 գոլով էր լավագույն ռմբարկու դարձել: Լա Լիգայի երկրորդ ռմբարկուն «Բարսելոնայի» հարձակվող Գարի Լինեկերն էր, որը 14 գնդակ պակաս էր խփել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր