211652_close_icon
views-count831 դիտում article-date 12:58 20-05-2019

Հայաստանում չի կարող լինել ժողովրդի վստահությունը չվայելող դատական համակարգ. Փաշինյանը ներկայացրեց իր կոչի խորհուրդն ու նպատակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է այսօր վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ուղերձում Ն. Փաշինյանը մանրամասնել է, որ այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը: «Հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր