211652_close_icon
views-count1687 դիտում article-date 13:11 20-05-2019

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտությունը: «[url=https://armenpress.am/arm/news/975384.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին խոսեց մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում: «Այսօր ձեզ հանդիպման եմ հրավիրել՝ քննարկելու իմ կարծիքով այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այսինքն` գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ Ազգային ժողով, այսինքն` օրենսդիր իշխանություն: Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի իշխանությունը վայելող դատական իշխանություն, և դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում: Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել և նույն գնահատականին արժանացնել: Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: Եվ սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլև Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք` խոսելու ժողովրդի` Հայաստանի իշխանության բարձրագույն կրողի անունից: Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքն իր ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, Ազգային ժողովի միջազգայնորեն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներով ձևավորել է կառավարություն` գործադիր իշխանություն: Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է իրական այս կանխավարկածը, որքանով է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է, բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է` չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, և այս պարտավորությունը պահպանել եմ սրբորեն: Բայց մյուս կողմից, սակայն, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների, հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը կասկածի տակ դրեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ օբյեկտիվ քննության անցկացումը ներկայիս դատական համակարգի պայմաններում: «Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն Մարտի 1-ի գործով, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով: Եվ դա հիմա արդեն երևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով, և այդ որոշումները վերաբերում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչների և այլ խնդիրների: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/975384.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր