211652_close_icon
views-count1146 դիտում article-date 14:44 20-05-2019

ՀՀ դեսպանի ելույթը Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին Բեռլինում

Մայիսի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ելույթով հանդես եկավ Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին։ Իր խոսքում, դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ մի քանի հազար տարիների պատմություն ունեցող հայ և հույն եղբայրական ժողովուրդների ընդհանրություններին` ցավոք նաև ողբերգական էջերին, որոնցից է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայերի, հույների, ասորիների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կազմակերպված ցեղասպանությունը։ Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԳԴՀ-ում Հունաստանի դեսպան Թեոդորոս Դասկարոլիսը (Theodoros Daskarolis), հայտնի ցեղասպանագետներ պրոֆ. Թեսա Հոֆման Սավիդիսը (Tessa Hofmann Savvidis), պրոֆ. Թաներ Աքչամը (Taner Akcam) և այլք։

Նմանատիպ նյութեր