211652_close_icon
views-count3611 դիտում article-date 11:04 20-05-2019

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին: Վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 12:00-ին ուղիղ եթերում հայտարարություն է անելու: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կոչին արձագանքեցին և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող բոլոր տեղերը գնալ: Ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել կամ թրջվելու դեպքում չեք հիվանդանա: Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր