211652_close_icon
views-count9009 դիտում article-date 01:47 20-05-2019

Այդ կոչերի քողի տակ էս մարդը հասավ հասարակության պառակտման, այլասերության տարածման, և արդեն փորձում է իր կեղտոտ ձեռքերը հասցնել Արցախ

Սիրո և հանդուրժողականության կոչերը վերջացրու, այլևս ոչ ոք(բացի անգիտակից, զոմբի և սորոսյան հիմնադրամից սնվող) չեն հավատում այդ ստերին: Այդ կոչերի քողի տակ էս մարդը հասավ հասարակության պառակտման, այլասերության տարածման, և արդեն փորձում է իր կեղտոտ ձեռքերը հասցնել Արցախ: Տուրք չտալով Հայ ժողովրդի հավաքական իղձերին, այն է` Արցախի և ՀՀ անվտանգություն, միասնություն և համախմբում, Ցեղասպանության միջազգային ճանաչում, Ազատագրված հողերի վերադաբնակեցում, հայոց արժեհամակարգի, ավանդույթների, հավատքի, գաղափարախոսության ամրապնդում և քարոզում, կրթական մակարդակի բարձրացում, տնտեսության զարգացում և այլն, գործեց ճիշտ հակառակը: Բավական չէ, այսօր կոչ արեց հարձակվել դատական համակարգի վրա: Կարծում եմ յուրաքանչյուր իրավաբան, ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող պետական և ոչ պետական ինստիտուտները, հկ- ները, ՀՀ Սահմանադրության երաշխավորող կառույցները պետք հստակ տան գնահատական, և ամենակարևորը հայց ներկայացնեն ՀՀ ոչ ադեկվատ վարչապետի դեմ ՀՀ Սահմանադրությունն ակնհայտ ոտնահարելու համար: https://www.facebook.com/georgi.gabrielyan.9

Նմանատիպ նյութեր