211652_close_icon
views-count121398 դիտում article-date 22:21 19-05-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ԳԱԶ-3110-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մայիսին 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 19 ՍՍ 900 համարանիշի և ԳԱԶ-3110 մակնիշի 34 RA 258 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների Փրկարար-ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները և վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, սակայն վթարի վայր ժամանած բժիշկները, երբ արձանագրել են քաղաքացու մահը, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, քանի որ պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, կոչումով՝ ենթասպա, օպերատիվորեն ժամանել են նաև Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր