211652_close_icon
views-count755 դիտում article-date 13:06 19-05-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մայիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ մոտ 500 քմ, Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի 8-րդ փողոցի թիվ 5 տան բակում՝ մոտ 150 հակ անասնակեր: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր