211652_close_icon
views-count5433 դիտում article-date 19:54 18-05-2019

Ադրբեջանը հավաստիացնում է, որ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էլհան Մամեդովը անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության հարցին, եթե նա մեկնի Բաքու՝ «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Մեր պետական մարմինները ՈւԵՖԱ-ին երաշխիքներ են ներկայացրել, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի լինելու: Երբ դեռ «Արսենալը» եզրափակիչ չէր մտել, մենք ՈւԵՖԱ-ին հարցում էինք ստացել՝ երաշխիքների հետ կապված: Մեր իշխանությունները բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, որպեսզի Մխիթարյանը Բաքու գա: Նրա անվտանգությունը երաշխավորված է», ասել է Մամեդովը: «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին:

Նմանատիպ նյութեր