211652_close_icon
views-count1955 դիտում article-date 17:27 18-05-2019

ԱՄՆ-ն ավելացնում է Ուկրաինային տրվող ռազմական օգնության չափը

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր էավելացնել 2020 թվականին Ուկրաինային տրվող ռազմական օգնության չափը։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը։ Դեսպանի խոսքով՝ ամերիկյան բյուջետային նախագծերը, որոնք ներկա պահին վերանայվում են ՄԱՆ կոնգրեսում, ենթադրում են ռազմական օգնության չափի ավելացում՝ 2019 թվականի համեմատությամբ։ Նա նաև նշել է, որ խոսքը գնում է ռազմակտեխնիկական օգնության մասին, այդ թվում՝ թռչող պաշտպանական բնույթի զենքի։ Ըստ Չալիի՝ Կոնգրեսը ծրագրում է ևս 700 մլն դոլար հատկացնել ուկրաինական իշխանություններին։

Նմանատիպ նյութեր