211652_close_icon
views-count4043 դիտում article-date 13:52 18-05-2019

Հայ և օտարերկրյա դատապարտյալների միջև ֆուտբոլային հանդիպում է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև կայացավ ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև օտարերկրյա դատապարտյալներ: Դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ: Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակեց քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի դատապարտյալների թիմը, որում ընդգրկված էին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դատապարտյալները: Քրեակատարողական հիմնարկներում սպորտային միջոցառումները կրում են շարունակական բնույթ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր