211652_close_icon
views-count6509 դիտում article-date 12:03 18-05-2019

Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ գլխավոր դատախազի անունից իրեն սպառնացել են. ոստիկանությունում հետաքննություն է ընթանում. tert.am

«Երեկ գիշերը ժամը 3-ի մոտակայքում տարբեր համարներից ստացել եմ հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իմ ու իմ ընտանիքի հասցեին»: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/18/isagulyan/3002077?fbclid=IwAR0EqfjiwzsNTsYjFh6z8xvWGqWBt2CQeUG2Jvr_q-gB1PWfSe85hd1RwMo]Tert.am[/url]-հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Զանգել էին գլխավոր դատախազի անունից, ասում էին՝ չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել: Ես ասուլիսի ընթացքում ավելի վաղ ասել էի, որ գլխավոր դատախազի հայացքը, դատարանում Արցախի 3 նախագահներին նայելիս, «սաֆարովյան» հայացք էր: Ասել էի, որ գլխավոր դատախազը թրքացած է, եթե նախագահների երաշխավորությունից հետո կրկին պնդում է կալանքի հարցը»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը: Նա տեղեկացրեց, որ զանգերից հետո հաղորդում է տվել ոստիկանություն, փորձել է դիմել նաև ԱԱԾ-ին, բայց ընդունարանից չեն արձագանքել: «Ոստիկանության Արաբկիրի բաժնից եկան լսեցին հեռախոսահամարները, տեսան, արձանագրություն կազմեցին, հարցաքննեցին, քննություն է ընթանում»,-հավելեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/18/isagulyan/3002077?fbclid=IwAR0EqfjiwzsNTsYjFh6z8xvWGqWBt2CQeUG2Jvr_q-gB1PWfSe85hd1RwMo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր